«ԱԺ-ում ներկայացված փաթեթով նախատեսվում է կալանավորված անձանց բացի կարճատև տեսակցությունը, տրամադրել նաև երկարատև տեսակցություն՝ 2 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ, մինչև 3 օր տևողությամբ»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ ներկայում բոլոր ՔԿՀ-ներն ապահովված են տեսազանգի համար անհրաժեշտ տեխնիկայով. «Որպես նախկին կալանավոր կարող եմ ասել, որ այս միջոցառումները շատ կարևոր են հանցագործին ճիշտ ճանապարհի վերադարձնելու համար»: