ՀՀ վարչապետն անդրադարձավ «Իմ մարմինն անձնական է» գրքի շուրջ ստեղծված աղմուկին. «Երեխային բացատրվում էր, որ ծնողների համբույրը նորմալ է, բայց եթե օտարները համբուրում են, հաճելի չէ: Ասվում է, որ եթե քո մարմնի անձնական մասերին դիպչեն, ասես՝ չի կարելի.... Մեր երեխեքը մեծանում, հասուն կյանք են մտնում, իրանք որտեղի՞ց են իմանում էդ ամեն ինչի մասին: Էս մեզ չի մտահոգո՞ւմ: Ես կարդացի ու տեսա, որ էդտեղ ոչ մի արտառոց բան չկա»: Փաշինյանը հավելեց, որ տարեկան 50,60,70 մանկապղծության դեպք է տեղի ունենում. «Ու հիմա, երբ երեխաներին բացատրում ես՝ հարաբերությունների ինչ հեռավորություններ պետք է լինեն, ասում են՝ այլասերվածություն.... Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասը արդյունք ա դառնում ամուսնական առաջին գիշերը սեռական գրագիտության պակասի: Բա դա լուրջ պրոբոլեմ չի՞: Հեսա կասեն՝ երկրի վարչապետը պարապ ա՞ մնացել, էս ի՞նչ ա քննարկում»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: