Երեկ ԱԺ-ում արձագանքելով Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, վարչապետը ներողություն խնդրեց «Լուսավոր Հայաստանից»` ասելով․

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում և բոլոր նրանք, ովքեր այսպես են ընկալել իմ հայտարարությունը՝ սխալ են ընկալել»։

«Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ապա ես ներողություն եմ խնդրում»:

Հիշեցնենք՝ մայիսի 2-ին կառավարության նիստում «Լուսավոր Հայաստանը» «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկել էր հրապարակային դարձնել կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի և մյուս պաշտոնատար անձանց կատարած ծախսերը։

Սակայն կառավարությունը չէր ընդունել ընդդիմադիր խմբակցության առաջարկությունը՝ համարելով, որ այս տեղեկատվության թափանցիկությունը կվնասի պետական անվտանգությանը և այն պետք է շարունակի գաղտնի մնալ: