ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին: Լրագրողների հարցին՝ ցուցմունք տվե՞լ եք նրա դեմ, ասել էր. «Որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել: Ընդհանրապես, ցուցմունք չեն տալիս որևէ մեկի դեմ կամ կողմ, այլ ընդամենը տալիս են ինֆորմացիա: Հազար անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ ցանկացած բան, որ գիտեմ, հասանելի է լինելու իրավապահներին»:

Դավիթ Սանասարյանը, մեկնաբանելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ առերեսման լուրերը, լրագրողների հետ զրույցում այսօր ասել է. «Չեմ ուզում խոսել այդ մասին... Չեմ ուզում մեկնաբանել»: