ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերն ըստ առարկաների: ԿԳՆ-ն տեղեկացնում է, որ բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ը:

Մասնավորապես, հունիսի 4-ին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն», հունիսի 7-ին` «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 11-ին` «Ֆիզիկա», հունիսի 14-ին` «Օտար լեզու», հունիսի 18-ին` «Մաթեմատիկա», հունիսի 21-ին`«Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 25-ին` «Ռուսաց լեզու»: