«911» ծառայությունը այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 20:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ Հոկտեմբերյան հեղափոխության 50 ամյակի հուշարձանի մոտակայքում «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան կամրջի երթևեկելի գոտուց դուրս է եկել և շրջվել ներքևում գտնվող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ.Գ.) վրա: Պատահարի հետևանքով «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պոկվել և դուրս է ընկել ավտոմեքենայից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ.Շ.-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ն.Մ.-ին (ծնված 1991 թ.), ով նույնպես հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: