«Երեկվանից փորձում են կոտրել իմ ֆեյսբուքյան էջը, սակայն դա նրանց չի հաջողվում»,-այս մասին ֆեյսբուքյան լայվով քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ իրեն Whatsapp հավելվածով գրում է մեկը, ով ներկայանում է ֆեյսբուքյան գրասենյակի աշխատող. «Այդ աշխատողը խնդրում է, որ ես իրեն ուղարկեմ այն կոդը, որը ստանում ենք, երբ անցնում ենք գրանցման առաջին փուլը»։

Ալեն Սիմոնյանը պնդեց՝ դա խաբեություն է, եւ արվում է այն նպատակով, որ գողանան ֆեյսբուքյան հաշիվները. «Որոշեցի կիսվել ձեզ հետ, որովհետեւ սա նոր մեխանիզմ է, եւ շատ համառ ու համոզիչ կերպով է արվում»։

ԱԺ փոխնախագահը խորհուրդ տվեց մարդկանց չլսել եւ չհամաձայնել որեւէ ձեւով ուղարկել երկրորդական պաշտպանության այդ կոդը։