«Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր, որ անձամբ ինքը մասնակցել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Մեղրիի փոխանակման տարբերակի քննարկմանը և որ Վազգեն Սարգսյանը տեղյակ է եղել դրանից:

Ինչո՞ւ է ՊԲ նախկին հրամատար Սամվել Բաբայանը հերքում դա և ասում, որ Մեղրիի փոխանակման հարցի վերաբերյալ որևէ քննարկման մասնակից չի եղել և տեղյակ չէ այդպիսի խոսակցություններից»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության, անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ հարցրին լրագրողները:

«Մեղրիի փոխանակման հետ կապված բանակցությունների մասին հանդես է եկել այնպիսի պաշտոնյա, որ կասկածի տակ չպետք է դրվեն նրա ասածները, դա ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է:

Ինչքանով էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը տեղեկացված գործընթացից, հրապարակումներ եղել են ու կարծում եմ՝ կգա մի օր ու Վազգեն Սարգսյանի գրառումները Մեղրիի հետ կապված, հասանելի կլինեն»,- ասաց պատգամավորը: