Արդեն տեղեկացրել էինք Ռ. Քոչարյանի աջակիցների և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի մասին. վերջինի ձեռքից խլել էին պաստառը: «Իրավապահներն անգործություն ցուցաբերեցին և այս խուժանը ջրի շշով հարվածեց դեմքիս, իրենք դա չկանխեցին, և ես հիմա սպասում եմ այստեղ, որ իմ կողմից հաղորդագրություն ընդունեն հանցագործության մասին»,- ասաց Գասպարին:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատական նախնական նիստը: