ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր Facebook-յան էջում գրում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակված Քոչարյանի աջակիցների մասին եւ ցույց տալիս նրանց դեմքերը:

«Հին ավանդույթները տեղ չունեն նոր Հայաստանում:

Ազատություն ռադիոկայանի տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Քոչարյանի աջակիցների կողմից Գասպարին ջրով լի շշով հարված ստանում դեմքին: Քոչարյանի աջակիցները խլում են Գասպարիի ցուցապաստառը, իսկ հետագայում լրագրողի հարցին նրանցից մեկը բառացի ասում է՝ լավ եմ արել, եթե որևէ մեկը նման պաստառով գա այստեղ անձամբ կջարդեմ ու կտամ գլխին:

Կապի մեջ եմ Գասպարիի հետ, նա արդեն հանցագործության մասին հաղորդում է տվել: Անձամբ հետևելու եմ այս գործի ընթացքին:

Բռնությունը զզվելի է՝ անկախ նրանից, թե այն ում նկատմամբ է կիրառվում:

Տեսանյութը մեկնաբանությունում՝ 2:10

Հ.Գ. թարմացում, համացանցն ուսումնասիրելով գտա նաև ենթադրյալ հարվածողին, երկրորդ լուսանկարում երևում է պահը», - ասված է նրա գրառման մեջ: