2001 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանում Արցախի հարցով լսումների ընթացքում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պատասխանեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին փոխզիջումների մասին: Եվ խոսեց այն մասին, թե «Անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը»։ Որո՞նք են Արցախի իրական սահմանները հարցադրմանը Սերժ Սարգսյանը մասնավորապես պատասխանեց. «Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ»։ Այս հարցուպատասխանից հետո «Առավոտի» տեսախցիկն արձանագրել էր Սերժ Սարգսյանի եւ Սասուն Միքայելյանի կարճատեւ առանձնազրույցը:

Նյութի աղբյուրը՝ aravot.am