«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախյան աղբյուրին հարցրինք` դեռ երկա՞ր է մնալու Սերժ Սարգսյանն Արցախում։ «Անկեղծ ասած` ես էլ հետաքրքրվեցի, ասաց` դե հլը էստեղ եմ, երեւի մի 8-10 օր կմնա»։ Նա Արցախ է մեկնել տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ։

«Նրանք միշտ էլ տղերքի գերեզմաններին այցելում են։ Ապրիլյանից հետո, 90-ականներին զոհված տղերքի ընտանիքներին թվում էր, թե իրենք երկրորդ պլան են մղվել, իրենց չեն հիշում, Սերժը միշտ նրանց հարցերով զբաղվել է` կրթական, վիրահատության, սոցիալական, ավելի շուտ՝ Ռիտան։ Սուսուփուս արել են»: Ի դեպ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որն Արցախում մնացել է 5 ժամ, Արարատ Միրզոյանը գիշերել է Արցախում։

Պատմեցին, որ նրա նկատմամբ շատ ուշադիր են եղել՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամենուր ուղեկցել է նրան, պատիվ տվել: Ընդ որում, Արցախում գտնում են, որ Արարատ Միրզոյանը հաջորդ տարի նախագահական ընտրություններում կարող է բարեխոսել Ղուլյանի համար, եթե նա ցանկություն ունենա առաջադրվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում