Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը:

Ռ. Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Մարտի 1- ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, մի խումբ մարդկանց հետ, ովքեր վանկարկում են՝ «Քոչարյան հանցագործ»,  դատարանի առջև է: Նա ցանկանում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդուն: