Տավուշի մարզում, մայիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գեղամ Գուլինյանը իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի 34 DM 176 համարանիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի 2-րդ փողոցում, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին ու կողաշրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր՝ վարորդի համագյուղացի, 67-ամյա Մարիցա Գուլինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ իրականում ավտոմեքենան վարել է ոչ թե Գ. Գուլինյանը, այլ Հաղարծին գյուղի բնակիչ՝ 69-ամյա Գրիշա Գուլինյանը, իսկ Գ. Գուլինյանը եղել է ուղեւորը: