Մայիսի 15-ին, ժամը 14․15-ին, մի ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Լեռնիկ Ռամազյանը աշխատանքի ժամանակ ընկել է և մահացել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 13.25-ի սահմաններում, ընկերության պոչամբարի տարածքում, որտեղ պոչամբարի խողովակաշարի վերականգնման, ճանապարհի հարթեցման և լայնացման աշխատանքներ են տարվում, էքսկավատորի պտույտի ժամանակ էքսկավատորի հետևի մասը դիպել է Լ. Ռամազյանին և պատճառել վնասվածք, ինչի հետևանքով նա մահացել է:

Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: