Politik.am-ի հետ զրույցում Ռազմական ոստիկանության նախկին սպա, հայտնի Վարդան Ղուկասյանը ներկայացնում է մանրամասներ 2014 թվականին ԱԱԾ կողմից նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ, Վովայի Արշակ մականվամբ հայտնի Արշակ Հակոբյանի տանը կատարած ուսումնասիրությունների մասին: Ղուկասյանի կարծիքով՝ պատահական չէ, որ Վովայի Արշակն այժմ ազատության մեջ է. նա համագործակցում է ներկա իշխանությունների հետ:

Հիշեցնենք, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը 2014թ.-ին գրել էր, որ Վովայի Արշակը ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից և գտնվում է ԱԱԾ-ում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա անցնում էր մի քանի քրեական գործերով, իսկ ԱԱԾ աշխատակիցները նրա տան խուզարկության ժամանակ ավելի քան 4 մլն դոլար գումար էին գտել։ Հետագայում ԱԱԾ-ում նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվեցին, և հանրությունը այդպես էլ չտեղեկացավ մանրամասններից։ Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Վլադիմիր Գասպարյանը անձամբ Սերժ Սարգսյանին էր միջնորդել, որ իր թիկնազորի պետը ազատ արձակվի։

Մանրամասնները տեսանյութում․