Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ:Նշենք, որ Արմեն Թավադյանը մեղադրանքը անհասկանալի է համարում. «Այո, մեղադրանքը առաջադրվեց, բայց մեր համար անհասկանալի էր, դրա համար ես հրաժարվել եմ ցուցմունք տալ։

Ոնց հասկացա, ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես տվյալ օրը գտնվել եմ դատարանի շենքում, իմ համար դա շատ անհասկանալի է։Ինձ թվում է՝ ես ազատ քաղաքացի եմ, ցանկացած վայրում իարվունք ունեմ գտնվելու, եթե էդ վայրը սահմանափակում չունի, իհարկե։ Գործ է հարուցվել, երևի ուղարկվելու է դատարան»։Տեսանյութը ստորև.