Ես ոչ մի քաղաքական ուժի կոմղնակից չեմ, բայց ի՞նչ է նշանակում նման խայտառակ հայտարարությունը, որով մարդկանց տանում են հրահրման, տանում են բախման, -անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց գրառմանը, Yelaket.am\Ելակետ լրատվական-ի հետ զրույցում, նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

-Պրն. Փաշինյանի շրջապատը պետական մտածելակերպ չունի: Նրանցից շատերը մտածում են սեփական մորթու, կաշվի, գրպանի և «թայֆայի» մասին:

-Վաղուց անցել է ժամանակը, երբ ինքը Նիկոլ Փաշինյանի թիկնազորն էր ու ջերմուկի շիշ բռնողը. նա այլևս ակտիվիստ չէ, նա պետական պաշտոնյա է և պետք է լուրջ մոտենա իր բոլոր հայտարաույթուններին և գրառումներին,- նկատում է քաղաքագետն ու շեշտում՝

-Հայկ Սարգսյանի դեմ քրեական գործ պետք է հարուցել, զրկել պատագմվորական լիազորությւոննրեից և նման սադրիչ գործողությունների համար նա չպետք է նստի ԱԺ-ում: