ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալիս Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից՝ «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ից։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխման համար: