Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը մտադիր է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով նախատեսվում է ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում 30 տոկոս զեղչի հնարավորություն ստանալ:

Այս մասին Փամբուխչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում հետեւյալ օրենքի նախագծի մտահղացումը, որով վարչական տույժի ենթարկված վարորդներն իրենց տուգանքը 5 աշխատանքային օրում վճարելու պարագայում ստանում են հնարավորություն պայմանական 30% զեղչի:

Այդպիսով խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է»:

Պատգամավորը կոչ է արել կարծիքներ ներկայացնել այս գաղափարի շուրջ: