ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցը փոխելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Շատ կուզեի լսել դատավորի հիմնավորումները, թե ինչ ապացույցի հիման վրա է նա որոշել, որ Արկադի Ղուկասյանը Հայաստանի Հանրապետությունում վայելում է վստահություն: Հիշեցնեմ, որ առանց այդ փաստը հաստատված համարելու դատարանի որոշումը չի կարող համարվել օրինական»։