«Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասնակիցները փակել են Շենգավիթ վարչական շրջանի դատարանի մուտքն ու ելքը:

Նշենք, որ ցուցարարները փակել են նաև Սահմանադրական դատարանի մուտքը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30-ին փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: