«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 21-ին` ժամը 11։00-23։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մայիսի 21-ին՝ ժամը 09։00-ից մինչև մայիսի 22-ը՝ ժամը 21։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: