Սահմանադրական դատարանի մուտքի մոտ իրավիճակը լարվել է: Քիչ առաջ մի քաղաքացի էր եկել, ով ասաց, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանն է եւ խոսում էր այն մասին, որ պետք է Սահմանադրությունը փոխել: Նա նշեց, որ չի կարծում, թե ամեն մի հարց փողոց դուրս գալով պետք է լուծվի: Դա առաջացրեց հավաքվածների դժգոհությունը եւ վանկարում էին «հեռացի՛ր, հեռացի՛ր»:

Հետո ոստիկանությունը հեռացրեց Սիմոնյանին տարածքից՝ բախում թույլ չտալու համար:

Քիչ անց ավելի հեռու՝ Բաղրամյան պողոտայի մոտ Սիմոնյանը ծխախոտի մնացորդը նետեց գետնին, քաղաքացիներից Զոյա Թադեւոսյանը հանդիմանեց նրան՝ պահանջելով վերցնել գցած ծխախոտի մնացորդը: Այլ քաղաքացիներ եւս պահանջում էին, որ չաղտոտի քաղաքը, բայց փաստաբանը չվերցրեց:

Գեղամ Սիմոնյանը դեռ ՍԴ-ի տարածքում է, պարզապես ոստիկանները նրան հեռացրել են քաղաքացիների մոտից: