Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է`

Ժամը 18:00 -ին ես ,որպես արցախաբնակ հայ,դուրս եմ գալիս Հանրապետության հրապարակ ասելու իմ »ՈՉ»-ը ռեժիմին…

Վերջին օրերին Արցախի և Մայր Հայաստանի իշխանությունների միջև նույնիսկ անզեն աչքով նկատելի խզումը մտահոգիչ է և հղի անկանխատեսելի հետևանքներով:


Չկան Հայաստանի ու Արցախի ժողովուրդներ, կա հայ ժողովուրդ, որը ինչպես միասնական էր Արցախը թշնամու ճիրաններից փրկելու օրհասական պայքարում՝ իբրև փրկագին զոհաբերելով ազգի սերուցքը, այնպես էլ միասնական պայքարելու է մինչև վերջնական հաղթանակի ազդարարումը:

Չկա Արցախ առանց Հայաստանի, և չկա Հայաստան առանց Արցախի, կամ ինչպես քաջազուն Լեոնիդ Ազգալդյանը կասեր՝ Սա Հայաստան է և վերջ:

Եվ վերջ, հարգելի իշխանավորներ, անկախ ձեր անձնական ամբիցիաներից, գրաված դիրքից, թե բարձրագույն կոչումներից, սա Հայաստան է և վերջ:

Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր անխոհեմ քայլ, ինչը վնաս է հասցնում մեր միասնականությանը, դատապարտում ենք Մայր Հայրենիքում մեծամասնության վստահությանը արժանացած վարչապետի հանդեպ հեգնանքի ու արհամարհանքի յուրաքանչյուր դրսևորում, դատապարտում ենք հայերին ղարաբաղցիների ու հայաստանցիների տարանջատելու ցանկացած փորձ:

Խորապես ափսոսում ենք, որ և Հայաստանում, և Արցախում քաղաքական որոշ գործիչներ այդպես էլ մնացին ինքնահաստատման փուլում:

Մենք միաժամանակ մեր աջակցությունն ենք հայտնում Մայր Հայաստանում տեղի ունեցող այն բոլոր գործընթացներին, որոնք ուղղված են հզոր և լուսավոր միասնական հայրենիքի կառուցմանը:

«Անկախության Սերունդ» կուսակցություն

«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ

«Արցախի Հանրապետական կուսակցություն»

Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերաների միություն

«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ
«Ինքնություն և միասնություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն

«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ
«Արցախի Ռամկավար Ազատական» կուսակցություն
«Սասնա ծռեր» արցախյան կուսակցություն