Երեկ, 21 մայիսի 2019 թ., ՀՕՄ Ախուրյանի մոր և մանկան բժշկական կենտրոն ներքին արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում ընդունվեց հիվանդ: Ախուրյանի մոր և մանկան կենտրոնի բուժանձնակազմի, ՀՀ Առողջապահության նախարարության և Էրեբունի բկ-ի մասնագետների համատեղ ջանքերով հնարավոր եղավ դադարեցնել արյունահոսությունը և կայունացնել կնոջ վիճակը:

Առավոտյան, Առողջապահության նախարարության ողղաթիռով հիվանդը տեղափոխվեց Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն, մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար:

ՀՕՄ Ախուրյանի մոր և մանկան կենտրոնի ողջ անձնակազմը իր շնորհակալությունն է հայտնում Գյումրու բկ, Էրեբունի բկ, Առողջապահության նախարարության մասնագետներին, ովքեր մասնագիտական բարձր հմտություն ցուցաբերեցին և արեցին ամեն բան հիվանդի կյանքը փրկելու համար: