Ֆեյսբուքյան օգտատերերը տարածում են այժմ քոչարյանամետ, ընդամենը մեկ տարի առաջ խիստ հակաքոչարյանական Նարեկ Սամսոնյանի գառումը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Այժմ Մի ազնիվ խոստովանություն անեմ. ես այն մարդկանցից մեկն եմ, ով իր քաղաքական հասունացման տարիքից սկսած (2003-ից թաքուն գնում էի Դեմիրճյանի միտինգներին) մինչ օրս սպասել է, թե, երբ է Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվելու:

Սկսած 1998 թվականին ապօրինի նախագահի թեկնածու առաջադրվելուց, 98-ին և 2003-ին նախագահի աթոռը զավթելուց ու շարունակած հոկտեմբերի 27-ով, մարտի 1-ով և բազմաթիվ քաղաքական սպանություններով ու հետապնդումներով` էս մարդն արժանի ա օրենքով նախատեսաված ամենախիստ պատժին: Վաղն առավոտյան սկսում ա Ռոբի վերջի սկիզբը ու հուսանք, որ սա շոուի անբաժանելի մասնիկ լինելուց բացի իրոք կհանգեցնի արդար պատժի: Ռոբ Պրիվետ»: 

Օգտատերերը ծաղրում են՝ «ճամբարափոխ լինելուց հետո գոնե մաքրեք հին գրառումները»: Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն այսօր անդամակցում է Ռոբերտ Քոչարյանին սատարող «Ադեկվադ» խմբավորմանը: