Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից Araratnews.am-ը տեղեկանում է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ նշանակված Վահե Ղազարյանը 2018 թվականի սկզբում հայտարարագրել է 1.250.000 դրամ արժողությամբ VAZ 2121 մարդատար տրանսպորտային միջոց:

Վահե Ղազարյանի եկամուտները 2018-ին եղել է 7.000.000 միլիոն դրամ եւ 7,500 դոլար:

Ոստիկանության պետի տեղակալը եկամուտ ստացել է աշխատանքի վարձատրությունից, ապահովագրական հատուցումներից: Խոսքը 4,184,959 դրամի մասին է:

Վահե Ղազարյանի կնոջ եկամուտները 2018-ին եղել են 367,200 դրամ: Եկամուտ ստացել է աշխատանքի վարձատրությունից եւ ապահովագրական հատուցումներից: