«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների վեթինգի գործընթացն սկսելուց առաջ «Իմ քայլում» ցանկանում են էս գլխից կանխել արտահոսքերի հնարավորությունները եւ քննարկումներն իրականացնել նեղ կազմով:

Հատ-հատ աշխատում են լրագրողների վրա` հասկանալու համար, թե ով է թիմից արտահոսք կազմակերպում։ Գայթակղիչ առաջարկներ են անում, միայն թե ասեն` ումից են ինֆորմացիա ստանում:

Նախորդ օրը իրենց փակ նիստից «արտահոսքի» թեման քննարկվել է խմբի «չատում», եզրակացությունը մեկն է եղել՝ «արտահոսքը թիկունքից հարված է, դավաճանություն», բայց կարծիք է հնչել, որ ԱԺ 334-րդ սենյակում «ժուչոկ» է դրված՝ այդքան մանրամասն հնարավոր չէ փոխանցել: Այդ իսկ պատճառով «Իմ քայլը» ֆրակցիան մյուս փակ նիստն անցկացրել է Սայաթ-Նովայի «անժուչոկ» գրասենյակում։

Նրանց հետ հանդիպել է կառավարությունից «գործուղված» կոորդինատոր-մասնագետը, որն իմքայլականներին հրահանգել է խոսել, կարծիքներ հայտնել, նախահարձակ լինել ու ո՛չ երբեք պաշտպանվել։ Օրակարգ ձեւավորել, թելադրել. «Մեզ ասվեց` ոչինչ, կարող եք նաեւ սխալվել, ձեր սխալների վրա սովորել, սակայն այս փուլում եղեք ակտիվ, հայտնեք ձեր մոտեցումները, կարծիքը, մի թողեք դաշտը ընդդիմադիրները լցնեն իրենցով»:

Ի դեպ, դրան անմիջապես հաջորդել է Լենա Նազարյանի կոչը` դատավորների հետ կապված «գործ» տալու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում