ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ՀՀ վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, Արցախից Երևան է տեղափոխվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա. ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»։