Մայիսի 23-ին, «Արցախ» մամուլի ակումբը նախաձեռնել էր բարեգործ Արթուր Ասատրյանի մամլո ասուլիսը: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ ինքը՝ Ասատրյանը, տեղյակ չի եղել ասուլիսի մասին:

Տարածված հայտարարության մեջ որևէ նշում չի եղել, թե ինչ թեմայով է լինելու նրա հետ հանդիպումը:

Հետո արդեն պարզ դարձավ, որ Արթուր Ասատրյան բարեգործական հիմնադրամը հովանավորելու է «Միսս Աշխարհ Արմենիա 2019», «Միսս Տիեզերք Արմենիա 2019» համահայկական մրցույթները և նա ուղղակի եկել է մրցույթի գեղեցկուհիների հետ հանդիպման:

Լրագրողների հարցերը նյարդայնացրեցին պրն. Ասատրյանին և ի պատասխան նրանց հարցերի, վերջինս լրագրողներին բաժանեց հայ թագավորների անունները: