Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո, ամենասպասվածը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականն է։

Armdaily.am-ի տեղեկություններով, Հրայր Թովմասյանը երկար սպասել չի տա և առաջիկայում նա նույնպես հրաժարականի դիմում կներկայացնի։ Տեղեկատվությունը ճշտելու համար մենք փորձեցինք կապվել Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա մայիսի 20-ից չի պատասխանում հեռախոսազանգերին։ Հիմա հարցն այն է, թե ԲԴԽ և ՍԴ մյուս անդամները կհետևեն նրանց օրինակին, թե ոչ։

Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում մասնավորապես գրել էր. «Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առընչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլում իմ կողմից արտահայտած մտածողությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը ԲԴԽ նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում»:


Նշենք նաև, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: