«Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet-100 ինքնաթիռը 63 ուղևորներով վայրէջք է կատարել Իժևսկի օդանավակայանում, ինքնաթիռի իրանին 30 հարված է հասցվել՝ տեղեկացնումէ Life Shot հեռուստաալիքը:

Ողջ թռիչքի ընթացքում ինքնաթիռից կախված է եղել 14 մետր երկարությամբ մետաղական լար, որը տեխնիկը մոռացել է ամրացնել, բայց ասել է, որ անջատել է այն։ Նշվում է, որ բորտուղեկցորդուհիներից մեկը դեռևս վերելքի ժամանակ ուժեղ հարվածի ձայն է լսել, բայց չի զեկուցել օդաչուներին։

Վայրէջքից հետո մասնագետները ինքնաթիռի իրանին 30 հարվածների հետքեր են հաշվել։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ եթե վայրէջքի ժամանակ լարը հայտնվեր բացված անիվի վրա, ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ ավարտ ունենալ։