Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Ապրիյանը գրել է. «Կամեռում լավ էլ ժիր էր, յոգայով էր զբաղվում, գիրք գրում, հելավ դուրս, հիվանդացավ էտ մարդը:  Շուտ պետք ա վերադարձվի իրա տեղը»:

Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ի աղբյուրը տեղեկացրել էր, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը ևս յոթ այլ անձանց ուղեկցությամբ գտնվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Ըստ աղբյուրի՝ Քոչարյանը ցանկանում է ստանալ համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնք նրան հնարավորություն կտան բուժման պատրվակով լքել Հայաստանը:
Քոչարյանը հավանաբար հասկանում է, որ ինքը երկար ժամանակ չի կարողանալու վայելել ազատությունը: