Մայիսի 26-ին, ժամը 16:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Jeep Dakar» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Ս., ծնված 1960թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ). վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: