«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ մեծ աղմուկ է հասունանում: Այս դատարանի գրեթե բոլոր դատավորները չքննելու համար իրենց նախկին գործընկերոջ՝ կաշառք վերցնելու համար մեղադրվող Գագիկ Հեբոյանի գործը, ինքնաբացարկ են հայտարարել՝ պատճառաբանելով նրա հետ գործընկերային ու մտերիմ հարաբերությունները:

Բայց դատավորների այս քայլը համակարգում լուրջ քննարկման առարկա է դարձել, եւ պնդումներ կան, որ այս իրավիճակը չպետք է վրիպեր ՀՀ արդարադատության նախարարի աչքից, եւ Կոտայքի մարզի դատավորների այս քայլին կոնկրետ գնահատական պետք է տրվի: Իրավիճակից դուրս գալու համար, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր գործուղել Երեւանից, ընտրությունը կանգ է առել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի վրա:


«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հաստատել է այս տեղեկությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում