Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «(Տարածելը խրախուսվում է) Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանական հաքերներն այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել և հրապարակել են 2 հազարից ավելի հայկական ֆեյսբուքյան լոգին և գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբարռերը հեռացրել եմ, բնականաբար։ Նաև շատ կրկնվողներ էլ կան։ Զահլես գնաց կեսից մաքրելը, սենց էլ կուտվի...
1. Գտնելու համար Ctrl F եք անում նոր որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարնեն են։
2. Եթե նույն գաղտնաբարն այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք:
3. Հիմնականում կտեսնեք մեյլ․ռու օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք, պարզապես հիմնականում մեյլ․ռու է տարածված Հայաստանում և այդ մարդկանց են որսում։ http://bit.ly/2QBsaBz
4. Ու հասկանում եք, որ պետք ա շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։
5. Եթե արդեն կոտրել են- ֆեյսբոքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked և փորձեք վերականգնվել:
6. Նամակներով եկած հղումները մի բացեք, լավ էլի»։