Մայիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Այգեստան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արսեն Նաղդալյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինը ոստիկանությունում հայտնել է, որ Այգեստան գյուղի բնակիչ՝ 77-ամյա Սոկրատ Հովսեփյանը բազմիցս չարաշահել է իր պաշտոնական դիրքը և խոշոր եղջերավոր անասուններին արածեցրել է իր հողամասում, ինչի պատճառով երեկ վիճաբանել է իր հոր՝ 67-ամյա Նիկոլայ Նաղդալյանի հետ, որի ժամանակ էլ Ս. Հովսեփյանը ձեռքին եղած փայտով հարվածել է և պատճառել մարմնական վնասվածք։ Մանրամասները` սկզբնաղբյուրում: