Լրագրող Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճիշտ ես, պարո՜ն Սարգսյան, մենք վերադարձել ենք, «ապտակելով» քեզ ու քո նմաններին…

«Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնալու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք»,- նման ուղերձ է այսօր հղել Հայաստանի երրորդ նախագահի պաշտոնը բռնազավթած Սերժ Սարգսյանը:

Սկսենք նրանից, որ դո՜ւ պարոն Սարգսյան, իրավունք չունես խոսելու ժողովրդի անունից, քանզի մերժվել ես և մերժված ես ժողովրդի կողմից:

Այնուամենայնիվ, քո ուղերձում կա ճշմարտության նշույլ: Այո՜ մենք՝ ժողովուրդս վերադարձել ենք: Վերադարձել ենք անցյալ տարվա ապրիլին, «ապտակելով» քեզ ու քո նմաններին: Ու հիմա հաստատուն քայլելով շարժվում ենք առաջ:

Քո անմիջական «ջանքերով» մենք իսկապես հայտնվել էինք անդունդի եզրին, սակայն միասնականության և հզոր կամքի շնորհիվ ետ վերադարձանք և տեր կանգնեցինք մեր երկրին:

Վերադառնալուց հետո մենք լծված ենք հզոր հայրենիք կառուցելու աշխատանքին և այլևս ոչ ոք չի կարող շեղել մեզ:

Իսկ քո վերադարձի մասին չփորձես նույնսիկ երազել: Ավելի ճշիտ երազելու ժամանակն էլ կգա: Բոլոր կալնավորների երազանքն է տուն վերադառնալը: Ցանկություն, որը նրանց ոչ ոք չի կարող արգելել»: