Մայիսի 28-ին, ժամը 20:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ «Պիկնիկ» մոթելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ղ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ վարորդի դին դուրս բերվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: