«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը, ասուլիսից անմիջապես հետո, Աննա Հակոբյանն այցելել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց` ծանր հիվանդությամբ` աուտոիմունայով տառապող նախազորակոչային տարիքի Լեւոն Դավթյանին տեսության:

Այցի ընթացքում պարզվել է, որ բուժման համար 5 կուրս բավականին թանկ դեղորայք` «Օտագամ» է անհրաժեշտ, որի մի մասը հոգացել են հարազատները, իսկ հիմա փող չկա դեղորայքի նոր խմբաքանակ գնելու համար։ «Աննա Հակոբյանը հանձնարարեց հիվանդանոցի ղեկավարությանը` ձեր կողմից առեք դեղորայքը, մենք կհայթայթենք միջոցները»: Հիվանդանոցը շատ արագ ձեռք է բերել դեղորայքը:

Ինչպե՞ս այդքան արագ ձեռք բերեցիք՝ հետաքրքրվեցինք հիվանդանոցից։ «Նորմալ ընթացակարգով, կարեւորը` հիվանդը լավանա»,- ասաց մեր աղբյուրը: Տեղեկացանք, որ օրվա երկրորդ կեսին գումարն արդեն փոխանցվել էր հիմնադրամի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում