Ձերբակալվել է 32-ամյա մի տղամարդ, որը կասկածվում է Միտիշչիում (Մոսկվայի մարզ) իր ծանոթ գործարարի սպանության մեջ, տեղեկացնում է Ռեն ՏՎ-ն՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ-ին։

Քննության նախնական տվյալներով՝ կասկածյալը երկար տարիներ թշնամանք է տածել գործարարի հանդեպ։ 2019 թվականի մարտի 14-ին տղամարդը Բորիսովկա փողոցում բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի մոտ առնվազն երեք անգամ կրակել է տուժածի վրա եւ դիմել փախուստի։


ՌԵՆ ՏՎ-ի տվյալներով՝ կասկածվողի հանցակիցը մեքենայի մեջ էր։ Տուժածը մահացել է տեղում։ Սպանվողը 1984 թվականին ծնված Գեւորգ Թումանյանն է։ Տղամարդը զբաղվում էր առեւտրով։

Կասկածյալին կալանել են Սանկտ Պետերբուրգում։ Նա հրաժարվել է ցուցմունքներ տալ։