«Նիկոլ Փաշինյանը խնդիր դրեց համակարգի՝ ԱԱԾ-ի առաջ, որ այն պայքարի կոռուպցիայի դեմ, և էյֆորիայի շրջանում մենք ականատես եղանք, թե ինչպես էին կոռուպցիոներներին բռնում, թեև մեծ մասին հետո բաց թողեցին, սակայն հիմա, երբ նայում ենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում դա ինչ արդյունք է տվել, տեսնում ենք, որ այդ արդյունքը բավականին ցածր տոկոս է կազմում»,- այս մասին այսօր «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

«Օրինակ՝ Դավիթ Սանասարյանի գործը, ես սկզբնական փուլում կարծում էի, որ այս ամեն ինչը շատ տարօրինակ է, իսկ հիմա երբ տեսնում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի գործով դատարաններն ինչ մեծ համարձակությամբ սկսեցին գործել նոր իշխանության և այդ քննության դեմ, ես հասկանում եմ, որ կարող է այստեղ կապ լինել այդ համակարգի հետ։ Հիմա երբ խոսվում է վեթինգի մասին, մենք դա պետք է անենք նաև ԱԱԾ-ում, Ոստիկանությունում և Դատախազությունում․ պետք է հասկանանք այնտեղի պաշտոնյաները ինչ ազգակցական կապերի մեջ են նախկին իշխանությունների բարձրաստիճան անձանց հետ։

Օրինակ՝ Գագիկ Հարությունյանի տարբեր ազգականներ աշխատում են տարբեր պետական պաշտոններում՝ այդ թվում ԱԱԾ-ում․ այդ ցանցը մինչև չպարզվի, որևէ բան անել հնարավոր չէ»,- ասաց Խուրշուդյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/153082.html?fbclid=IwAR0DT0P7703vXJHqw_syFIV4UdOXN3N0tB_p2PH7-_o6Tkzz7Arz-HVL4pk

© factor.am