«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը որոշել են օրենքով սահմանել, թե ինչ է մերսումը եւ մերսման սրահը:

Նրանք առաջարկում են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում ավելացնել հետեւյալ պարբերությունը. «Մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական եւ չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա»:

Հետաքրքիր է՝ ինչ կլինի, եթե մերսման սրահում որոշեն ոտքերով մերսել, կամ ով եւ ինչ ձեւով է որոշելու՝ ազդեցությունը չափավո՞ր է, թե չափի՞ց դուրս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում