«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կապնվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Նիդեռլանդների ողջ թագավորությունն, այժմ, քննարկում է մեր հայրենակցի արարքը»։

 Հիշեցնենք, որ Հոլանդիայում բնակություն հաստատած  Մել (Մելինե) Դալուզյանին դանակահարել են: Այդ մասին հայտնել էր նրա ընկեր Արթուր Մինասյանը: