Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Femke Halsema-ի գլխավորությամբ, քիչ առաջ ժամանեց հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու Մել Դալուզյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատերերից Արթուր Մինասյանը:

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասաց քաղաքապետը։

Հ.Գ. Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։ Մելի վիճակի՝ կայուն»,,-գրել է նա:

Հիշեցնեմ, եր երեկ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանը, Ամստերդամում վնասազերծել է դանակներով զինված երկու անձի, որոնք փորձել էին կողոպուտ կատարել: