Մայիսի 30-ից հունիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երեւան քաղաքում, Սյունիքի մարզի Հախլաթյան եւ Կոտայքի մարզի Զովունի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 2 չպարզված տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: