Այսօր` երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային ժողով է եկել նաև Սիս գյուղից հայտնի երեխան, ով «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր. «Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց»:

Այսօր լրագրողի հետ զրույցում՝ անդրադառնալով խնդրին, տղան ասել է. «Ճանապարհի խնդիրները պարոն Փաշինյանը խոստացավ, ինքը մեր գյուղի հարցը բարձրացրեց կառավարության նիստում ու երևի, հաստատ, ինձ թվում ա` կանեն էլի»:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր երեխայի խոսքին և դիմելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Բագրատ Բադալյանին՝ հետաքրքրվել. «Տեսե՞լ եք էն տեսանյութը, որ Սիս գյուղի երեխեքն ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց: Էդ ճանապարհն ի՞նչ եղավ, երեխեքը բողոքում են»: Նախարարն էլ պատասխանել էր, որ հայտարարվել է մրցույթ՝ դեպի Սիս տանող ճանապարհահատվածի շինարարության համար:

Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի տեսանյութում: