Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 15:46.14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: