Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Սուրեն Պապիկյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից»: